Փաշինյանը նոր բան չասաց, ինքն արդեն որերորդ տարին է նույն բանն է կրկնում, այլ հարց է՝ մենք հասկանո՞ւմ ենք ինչ է ասում, թե՞ չէ: Հայկական օրակարգ. «Սրընթաց զարգացումների շեմին» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:
«Ես խորը մտավախություն ունեմ, որ մեր ժողովուրդը չի հասկանում, թե ինչ են իրեն ասում երկրի ամենակարևոր ամբիոնից: Հետևաբար, եթե դու չես հասկանում, թե քեզ ինչ են ասում, ապա դու չես պատկերացնում այն ռիսկերը, որոնք կանգնած են քո առաջ»:
Վահե Հովհաննիսյանը նաև ընդգծում է՝ քանի մենք չանենք քայլեր, վատ, ողբերգական անակնկալները լինելու են:
Մանրամասները՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը